Աղբյուրը, Հ․ Թումանյան

0

Posted by Մովսես Մովսիսյան | Posted in Իմ ընթերցարանը, Մայրենի | Posted on February 28, 2023

Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջեւ մի խոր գուշ

 Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Գուշ-Աղբյուրի արջև դրված մեծ փայտե տար,

պախրա-եղնիկ

տոթակեզ-շոգից թուլացած

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Աղբյուրը բխու էր սարի լանջին, ժայռի տակ։

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Աղբյուրը սառնորակ էր, պաղ էր, զուլալ էր։

4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը,

 նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջեւ մի խոր գուշ

 Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Write a comment

Skip to toolbar